Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է «Վոլֆսբուրգ»-ի հետ առաջիկա դիմակայությանը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալ»-ը «Վոլֆսբուրգ»-ի հարկի տակ պարտվել էր 2։0 հաշվով։ Այսօր «Սանտիագո Բեռնաբեո»-ում կայանալու է պատասխան հանդիպումը։
«Ֆուտբոլում կարող է տեղի ունենալ ցանկացած բան։ «Ռեալ»-ը կարող է «Վոլֆսբուրգ»-ին պարտվել նաև երկրորդ խաղում։ Դա նույնպես տարբերակ է։
Նույնիսկ մեկ դրվագը կարող է բեկել ամբողջ հանդիպման ընթացքը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։








































