Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի ձեռքով գրված սևագրերը Նյու Յորքի աճուրդում վաճառվել են 77,5 հազար դոլարով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Հաղորդվում է, որ Bonhams-ի աճուրդում վաճառվել են միայն երրորդ և չորրորդ գլուխների սևագրերը, լոտում ներառվել է նաև գրողի սիրելիին՝ Օլգա Իվինսկայային նվիրված բանաստեղծություն, որը նրան ոգեշնչել է «Դոկտոր Ժիվագո» վեպում Լարայի կերպարի ստեղծման համար:
Պաստեռնակը «Դոկտոր Ժիվագոն» գրել է 1955թ.: Վեպն առաջին անգամ հրատարակվել է իտալերեն լեզվով՝ Միլանում, 1957թ.:









































