Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «զուգահեռ կառույցի» (Գյուլենական շարժում) շրջանակներում հարուցված հայցերից 5-ում Ֆեթհուլլահ Գյուլենի անունը նշված է որպես կասկածյալ։ Այդ հինգ հայցերը հարուցված են Ստամբուլում, Բուրսայում ու Ադանայում։
Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի 15 նահանգում գյուլենականների գործով հայցեր են ներկայացվել 1275 մարդկանց դեմ։ Կասկածյալներից 145-ը դեռ կալանավորված են։ Գյուլենականների դեմ հայցերը մեկնարկել են 2014 թվականին։










































