«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպման վերաբերյալ:
««Բորուսիա»-ն հետաքրքիր խաղաոճ ունի` համարձակ, ագրեսիվ: Մեզ համար հեշտ չի լինի, բայց մենք պատրաստ ենք դիմակայել դժվարություններին:
Միշտ ասել եմ, որ «Բորուսիա»-ն Եվրոպայի լիգայի հաղթողի ֆավորիտ է: Չեմ կարծում, թե որևէ մեկը չի համաձայնի: Եթե մենք անգամ փոքրիկ առաջվելություն ունենք, ապա այն կայանում է նրանում, որ մանրակրկիտ ուսումնասիրել ենք դորտմունդցիների խաղաոճը:
Սա ֆուտբոլ է: Ամեն ինչ կարող է պատահել: Մենք պետք է ցուցադրենք մեր առավելագույն հնարավորությունները»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:









































