Նոյեմբերի 7-ին՝ կիրակի օրը, Տավուշի մարզի Բերդ քաղաքում ինքնասպանություն էր գործել 13-ամյա Շուշանիկ Մխիթարյանը: Մեր տեղեկություններով, նա մորը խնդրել էր` դուրս գալ տանից, որպեսզի ինքը լվանա տան հատակը: Մայրը դուրս է եկել տանից, եւ դրանից գրեթե անմիջապես հետո Շուշանիկը կախվել է տան կախիչից: Ինքնասպանության պատճառն առայժմ անհայտ է: Ընտանիքն ապրում է սոցիալական բավարար պայմաններում, որեւէ արտառոց բան այդ ընտանիքում հարեւանները չեն նկատել: Բայց ընտանիքին ծանոթ մեր աղբյուրն ասաց, որ 1-2 տարի առաջ էլ Շուշանիկի հորեղբոր զինծառայող տղան է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել: Նա էլ Տավուշի մարզի Մովսես գյուղից էր:
Հիշեցնենք նաեւ, որ անչափահասի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով, որը որպես պատիժ նախատեսում է մինչև 3 տարվա ազատազրկում։ Այժմ ընթանում է նախաքննություն։