ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչև օրվա վերջ կուղևորվեն Լեռնային Ղարաբաղ՝ նպաստելու բռնության դեէսկալացիային։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է կազմակերպության աղբյուրը։
Նրա խոսքով՝ ուղևորության նպատակն է «երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունների հետ՝ բոլորի կողմից հրադադարի ռեժիմը շուտափույթ վերադարձնելու համար»։









































