Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ խաղից առաջ «Ատլետիկո»-ի պաշտպան Խուանֆրանը նշել է, որ թիմը մտադիր է խաղալ միայն հաղթանակի համար:
«Կարևոր չէ, թե ինչ խաղ է` ընկերական, թե նախամրցաշրջանային, թե Չեմպիոնների լիգայի հանդիպում: Մենք միշտ խաղում ենք հաղթանակի համար: Ջանք չենք խնայում ակումբի հաջողությունների համար:
Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է: Հույսերով լի ենք նայում ապագային: Վստահ եմ, որ վաղ թե ուշ մենք Չեմպիոնների լիգայի գավաթակիր կդառնանք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Խուանֆրանի խոսքերը:






































