ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ բալիստիկ արձակումներ իրականացնելով Իրանը վախեցնում է միջազգային բիզնեսին։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Օբաման նշել է, որ ատոմային ծրագիրը կասեցված է, և որ Իրանն անվտանգ վայր է բիզնես վարելու համար։ «Սակայն երբ նրանք բալիստիկ հրթիռներ են արձակում՝ հայտարարելով, որ դրանք կօգտագործվեն Իսրայելի դեմ, նրանք վախեցնում են բիզնեսին»,- ասել է Օբաման։









































