Բռնցքամարտի միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Բիլի Ջո Սոնդերսը, ով միջին քաշային կարգում IBO/IBF/WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի գոտիների համար մենամարտի է հրավիրել Գենադի Գոլովկինին, իր շան պատճառով տուգանվել է:
Բռնցքամարտիկի շունը կծել է քաղաքի բնակիչներից մեկին, որից հետո դատարանը Սոնդերսին մեղավոր է ճանաչել կենդանիների պահպանության կանոնները խախտելու համար:
Ըստ դատավճիռի՝ Սոնդերսը պետք է վճարի տուժողի ապաքինման բոլոր ծախսերը: