ԱՄՆ-ի հանդեպ Հյուսիսային Կորեայի իշխանությունների ագրեսիվ դիրքորոշումը չի խանգարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին մարդասիրական օգնություն ընդունելու ամերիկյան կազմակերպությունից՝ հայտնում է The Telegraph-ը։
Հաղորդվում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները, որոնք վերջերս սպառնում էին մոխրացնել Մանհեթենը, ընդունել են տուբերկուլյոզի բուժման դեղորայք ամերիկյան «Յուջին Բելի անվան հիմնադրամից»։
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի բնակիչների մոտ 5 տոկոսը վարակված է տուբերկուլյոզով։ Որոշ տվյալներով՝ հիվանդությունն անցած տարի խլել է 5000 մարդու կյանք։









































