Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակներ որոնել՝ պնդում է «La Stampa»-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբը պատրաստ է լեհ ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց մյունխենյան թիմին վճարել 50 միլիոն եվրո, ինչպես նաև «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը: Մորատան ամռանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իր նախկին ակումբ՝ «Ռեալ»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բավարիա»-ն երկարաձգել է Լևանդովսկիի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվականի ամառ:







































