Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենն ազդրի վնասվածք է ստացել։ 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել Ֆրանսիայի (2:3) և Անգլիայի (2:1) հավաքականների հետ ընկերական հանդիպումները։
Bild-ի փոխանցմամբ՝ ամբողջական վերականգնման համար Ռոբենից կպահանջվի 5 շաբաթ։ Այսպիսով՝ նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բենֆիկա»-ի հետ կայանալիք 2 խաղերը։
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոբենն անցկացրել է 15 խաղ, խփել 4 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։







































