Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ իրավիճակն Ուկրաինայում հավասարակշռել հնարավոր չէ առանց ԱՄՆ-ի մասնակցության: ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին նա ասել է մարտի 30-ին Մինսկում ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերի հետ հանդիպմանը:
«Իրավիճակը հավասարակշռել այստեղ, նկատի ունեմ՝ Ուկրաինան և այլ միտումներ, առանց ԱՄՆ-ի հնարավոր չէ»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նրա խոսքերով՝ «եթե ԱՄՆ-ն ցանկանա վաղը վերջ տալ պատերազմին Ուկրաինայի արևելքում և մի քանի քայլ անի այդ ուղղությամբ, այդ «մսաղացն» այնտեղ կվերջանա»:









































