Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ծխելը լուրջ ազդեցություն է ունենում մեր բերանում ապրող մանրէների վրա։ Հետազոտողները ենթադրում են, որ դա կարող է դառնալ քաղցկեղային հիվանդությունների պատճառ։
Աշխատանքը հրապարակվել է International Society for Microbial Ecology պարբերականում։ Գիտնականները վերլուծել են 1204 տղամարդու և կնոջ թքի նմուշներ, որոնց առողջությանը հետևել են ծրագրի ընթացքում՝ կապված քաղցկեղային հիվանդությունների ռիսկի հետազոտման հետ։
Բոլոր կամավորների տարիքը եղել է 50-ից բարձր, նրանց թվում եղել են 112 ծխողներ, 571 նախկին ծխողներ, որոնց 17 տոկոսը վնասակար սովորույթից հրաժարվել է վերջին 10 տարում, ինչպես նաև 521 մարդ, որոնք երբեք չեն ծխել։
Գենետիկ թեստերի արդյունքներն ու վիճակագրական վերլուծությունը ցույց են տվել, որ ծխողների մոտ միկրոօրգանիզմների քանակը զգալիորեն տարբերվում է նրանցից, ովքեր թողել են ծխելը կամ էլ երբեք չեն ծխել։
Ծխելը հանգեցրել է 150 տիպի մանրէների ակտիվ աճին ու նվազեցրել է 70 տիպի մանրէների տեմպերը։











































