Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին ՊՍԺ-ի հետաքրքրության շրջանակում է: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Ֆրանսիական ակումբը պատրաստ է 40 մլն եվրո վճարել 23-ամյա արգենտինացու տրանսֆերի դիմաց: Միլանցիները կարող են ընդունել առաջարկը՝ ֆինանսական ֆեյր–փլեյի կանոնները չխախտելու համար: Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իկարդին մասնակցել է 26 հանդիպումների, 12 գոլ է խփել և գոլային երկու փոխանցում կատարել:









































