Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իրանը քննարկելու են ահաբեկչության դեմ համատեղ պայքար մղելու հարցը: Դա տեղի է ունենալու Իրանի նախագահ Հասան Ռուհանիի Թուրքիա առաջիկա այցի ժամանակ:
Այցի ստույգ ժամկետը չի հաղորդվել: Ակնկալվում է, որ այցի ժամանակ կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային, մասնավորապես, Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն առնչվող հարցեր:









































