ԱՄՆ գաղտնի ծառայությունը սկսել է հետաքննությունն այն բանից հետո, երբ ցանցահենների Anonymous խումբը հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի անձնական տեղեկատվությունը կոտրելու մասին: Այդ մասին հաղորդում է Politico-ն:
«ԱՄՆ գաղտնի ծառայությունը տեղեկացված է Դոնալդ Թրամփի անձնական տվյալներին անռչվող տեղեկատվության մասին: Այս գործի հետաքննության հարցում մենք աշխատում ենք FBI-ի հետ»,- ասել են գերատեսչությունում:









































