Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Օսկանյանի մոտիկն ու հեռուն

Թեև Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը դեռևս հայտարարված է, այսինքն՝ նույնիսկ թղթի վրա էլ կարգին չկա, այդուհանդերձ, արդեն իսկ կա առաջին կուսակցությունը, որը հստակ հայտարարում է Օսկանյանի կուսակցության հետ համագործակցելու մասին: Խոսքը «Հզոր Հայրենիք» կուսակցության մասին է, որի ղեկավար Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը արդեն իսկ համագործակցել են ԲՀԿ-ի շրջանակում: Այժմ, փաստորեն, նրանք կհամագործակցեն արդեն Վարդան Օսկանյանի լոկոմոտիվությամբ:

Գրեթե կասկած չկա, որ Վարդան Օսկանյանի շուրջ կհամախմբվեն նաև այլ կուսակցություններ, ինչի շնորհիվ նախկին արտգործնախարարը, ըստ էության, կհավակնի, այսպես ասած, որոշակի համախմբման դիրքերից հանդես գալուն: Մոտավորապես կձևավորվի «Հայկական վերածնունդ» նորաստեղծ կուսակցության նման մի բևեռ, որտեղ, ըստ էության, առանցքային, համեմատաբար հայտնի կամ ուժեղ կուսակցություններ չկան, սակայն կա թվաքանակ, թվաբանություն: Ամենայն հավանականությամբ Վարդան Օսկանյանը կապահովի թվաբանությունը: Սակայն գլխավոր ինտրիգը կմնա, իհարկե, այն, թե Օսկանյանի կուսակցության հանդեպ ինչ դիրքորոշում կունենան ավելի հայտնի քաղաքական ուժերը, հատկապես՝ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը:

Ինչո՞ւ այդ երկուսը, որովհետև այդ երկու ուժերը մի անգամ արդեն իսկ համախմբվել են Վարդան Օսկանյանի հետ և դուրս մնացել ոչ թե իրենց կամքով, այլ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս մնալու հետևանքով: Բայց քաղաքական առանցքային «կապավորը» անկասկած եղել է Վարդան Օսկանյանը, ինչի վառ վկայությունը Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան հայտնի ձայնագրությունն էր, որտեղ, ըստ էության, քննարկվում էին քաղաքական մարտավարության հետ կապված հարցեր: Այդ առումով, միանգամայն տրամաբանական է ՀԱԿ-ի ու «Ժառանգության» արձագանքի սպասումը:

«Ժառանգությունն» այսօր «Նոր Հայաստան» միավորման մաս է, սակայն ակնհայտ է, որ այստեղ «Ժառանգությունը» մեծ հեռանկարներ չունի, «Նոր Հայաստանի» թե՛ մեթոդաբանությունը, թե՛ նաև լիդերների կազմը «Ժառանգությանը» գործնականում տեղ չեն թողնում ինքնադրսևորման համար: Հետևաբար՝ չի բացառվում, որ կուսակցությունը, եթե, իհարկե, այդպիսին կա, կքննարկի Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցության հետ համագործակցելու և այդ միջոցով քաղաքական արևի տակ սեփական տեղը կամ ավելի շուտ անունը պահելու հնարավորությունը:

Վարդան Օսկանյանին «Ժառանգության» անունն, իհարկե, պետք կլինի: Ավելին՝ Օսկանյանի համար դա կլինի ցանկալի գործակցություն, քանի որ «Ժառանգությունից» մնացել է միայն անունը, և այդպիսով կարիք չի լինի առանձնապես փոխզիջումների գնալ կուսակցության հետ: Այդպիսով, նախկին արտգործնախարարը կարող է իր քաղաքական գործունեության համար բավականին էժան գնով, գործնականում անվճար ձեռք բերել Հայաստանի քաղաքական դաշտում դեռևս կիրառելի կուսակցական բրենդ՝ այդպիսով քիչ թե շատ պոպուլյարիզացնելով իր ստեղծելիք քաղաքական բևեռը:

Բանն այն է, որ Օսկանյանի խնդիրը հենց բևեռ, ոչ թե լոկ կուսակցություն ստեղծելն է: Այդ բևեռի հավանական մասնակից կարող է լինել նաև ՀԱԿ-ը: Իհարկե, այստեղ վիճակը դեռևս շատ հեռու է «Ժառանգությանը» նմանվելուց, բայց գործնականում ՀԱԿ-ն էլ ունի քաղաքական արևի տակ գոնե անունը պահելու անհրաժեշտություն, առավել ևս, երբ պարզ չէ, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին 2017 թվականին խորհրդարան վերցնելու մասով: Իսկ այն, որ առանց իշխանության աջակցության ՀԱԿ-ը չունի խորհրդարանում տեղ վերցնելու, տեղ նվաճելու կենսունակ ռեսուրս, երևի թե կասկածից վեր է: Այնպես որ, ՀԱԿ-ն էլ, մեծ հաշվով, Վարդան Օսկանյանի ստեղծելիք քաղաքական բևեռի համար կլինի համեմատաբար էժան ձեռքբերում:

Հայաստանի քաղաքական դաշտում այլ քիչ թե շատ նշանակալից, հիշվող քաղաքական ապրանքանիշների ակնկալիք նախկին արտգործնախարարի բևեռը երևի թե ունենալ չի կարող: Մեծ հաշվով, Օսկանանին շատ պետք էլ չէ, մեկ-երկուսը բավական է, այն էլ մեկնարկի համար, քանի որ առավել հեռանկարային և ռազմավարական խնդիրները այդ կուսակցության համար ակնհայտորեն կլինեն այնպիսին, որ բացարձակապես չեն ենթադրի որևէ քաղաքական ուժի լուրջ աջակցություն: Վարդան Օսկանյանի գլխավորելիք կամ ձևավորելիք քաղաքական ուժի նպատակն է լինելու դառնալ քաղաքական բևեռ, այսինքն՝ իրականում ոչ թե համախմբել, այլ փոխարինել ներկայումս եղած բևեռներին կամ նոր բևեռի այլ հավակնորդներին՝ նախկինների այլևս անկենսունակության և տապալման ֆոնին:

Հետևաբար՝ Օսկանյանի համար համախմբման գաղափարը ներկայումս ունի տակտիկական, ֆոնային նշանակություն, սեփական դիրքերն ընդգծելու համար: Եվ այդ իմաստով անվանի «ապրանքանիշների» բացակայությունը նրա համար մեծ կորուստ չի էլ լինի, ընդամենը կարող է փոքր-ինչ դանդաղեցնել ընթացքը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում