Ճապոնիայում մշակվել է աշխարհի առաջին էլեկտրամոբիլը, որը կարող է տեղաշարժվել առանց մարտկոցի, եթե ընթանում է հատուկ ճանապարհով, որից էլ էներգիա է ստանում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտարարել են Տոյոհասիի տեխնոլոգիական համալսարանը և Taisei Corporation խոշոր շինարարական ընկերությունը, որոնք համատեղ ստեղծել են այդ ավտոմեքենան:
Այդ էլեկտրամոբիլի մեկտեղանոց նախատիպը ներկայում փորձարկվում է: Դրա անվադողերի մեջ կա հատուկ պողպատե ցանց, որն էլեկտրաէներգիա է ստանում ասֆալտի տակ 10 սմ խորության վրա տեղադրված երկու պողպատե թիթեղներից: Պոլիգոնում ստեղծված է այդպիսի ճանապարհի 30-մետրանոց հատված, դրանով էլեկտրամոբիլն ընթանում է 10 կմ/ժ արագությամբ:









































