Սաութհեմփթոնի համալսարանի աստղաֆիզիկոսները հրապարակել են Կարապի համաստեղությունում V404 սև խոռոչի վառ կարմիր բռնկումների տեսագրությունները: Այս մասին գրում է The International Business Times-ը:
V404-ը մեր գալակտիկայում առաջինը բացահայտված սև խոռոչն է: Այն իրենից ներկայացնում է կրկնակի աստղային համակարգ՝ կազմված սև խոռոչից և արբանյակ աստղից:
Այս սև խոռոչն ակտիվություն չի դրսևորել ավելի քան 26 տարի և իր մասին հիշեցրել է 2015-ի հունիսին:
«Կարմիր բռնկումներն առավել ուժգին են այն պահերին, երբ սև խոռոչը նյութը կլանել է հատկապես ինտենսիվորեն: Մենք ենթադրում ենք, որ դա այն պատճառով է, որ սև խոռոչը այդքան ակտիվորեն «կերակրվել» է, այն պարբերաբար «շնչահեղձ» է եղել կլանած նյութով և դրա մի մասը «թքել» է՝ արագ շարժվող ջեթի տեսքով»,- ասել է հետազոտողների խմբի ղեկավար Պոշակ Գանդին:
Այդ բռնկումների տևականությունը կարելի է բացատրել ջեթի «անջատումով» ու «միացումով»:









































