Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության համար չլուծված հարցերի թվում շարունակում են մնալ Կիպրոսի շուրջ տիրող իրավիճակն ու իրավական ասպեկտները։ Այդ մասին Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«(Թուրքիայի անդամակցության մասին) բանակցային նոր գլխի բացումը բարդացնում ենք ոչ թե մենք, այլ՝ Կիպրոսի չլուծված հարցը։ Մենք դեռ պետք է աշխատենք այդ հարցի շուրջ մինչև վաղվա Եվրոպական խորհրդի նիստ, և ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ որոշում կընդունվի։
Եվ երկրորդ՝ 23-րդ և 24-րդ գլուխների բացման համար, որոնցում խոսքը իրավական ու իրավաբանական հարցերի մասին է, առաջին հերթին պետք է տեսնել Թուրքիայի հետ կարևոր երկխոսության մտնելու անհրաժեշտություն, որը չափազանց անհրաժեշտ է։
Եթե ինտենսիվ համագործակցության արդյունքում մենք պետք է բացենք բանակցային նոր գլուխ, անփոփոխ կմնա այն, որ անդամակցության շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունները տարվելու են ավելի բաց արդյունքով, որից էլ հետևում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցը ներկայումս իսկապես չի գտնվում օրակարգում»,- ասել է Մերկելը։










































