Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը վերացրել է հրթիռակիրների, ականազերծիչ նավերի, հարվածային ուղղաթիռների և քիմիական պաշտպանության ուժերի անձնակազմում կանանց ներգրավելու սահմանափակումները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մինչև այժմ կանանց մասնակցությունը սահմանափակված էր՝ ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության և նրանց համար ծառայության պայմաններ ստեղծելու բարդությունների պատճառով:
Ցամաքային զորքերում կանայք կմտնեն հարվածային ուղղաթիռների անձնակազմ, որոնք մասնագիտացած են տանկերի և հակառակորդի այլ ցամաքային թիրախների խոցման մեջ, ինչպես նաև կմտնեն հակաքիմիական պաշտպանության ուժերի կազմ: Ծովային ինքնապաշտպանական ուժերում նրանք կմտնեն ականազերծիչ նավերի և հրթիռակիրների անձնակազմեր:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչև 2030 թվականը զինծառայող կանանց թիվը ավելացնել՝ ներկայիս 13 հազարից հասցնելով 20 հազարի:









































