Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում՝ Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի՝ ազգային թիմի կազմում ընդգրկվելու վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու համար:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների 82%-ը չի ցանկանում Կոստային տեսնել Իսպանիայի հավաքականի կազմում:
Հիշեցնենք՝ Անգլիայի գավաթի խաղարկության «Էվերթոն»-ի դեմ խաղում Կոստան միջադեպ է ունեցել մրցակցի կիսապաշտպան Գարեթ Բարիի հետ, ինչի պատճառով որակազրկվել է մեկ խաղով:








































