Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հայտարարել է առաջիկայում միջուկային զենքի նոր փորձարկում անցկացնելու և բալիստիկ հրթիռի արձակման ծրագրերի մասին՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Միջուկային հարվածի հուսալիության բարձրացման համար առաջիկայում կանցկացվեն միջուկային լիցքի փորձարկում և բալիստիկ հրթիռի արձակում՝ ունակ կրելու միջուկային մարտագլխիկ»,- ասել է Կիմ Չեն Ինը:
Նշվում է, որ նա «համապատասխան ստորաբաժանումներին նախապատրաստվելու և մինչև վերջին մանրուքը ստուգելու հանձնարարություններ է տվել»:









































