Չինական Շենչժեն քաղաքի իշխանությունները ծրագրում են կառուցել աշխարհի խոշորագույն էլեկտրակայանը, որը կաշխատի թափոնների այրման հաշվին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հաղորդվում է, որ քաղաքում ընդհանուր առմամբ կկառուցվի երեք այդպիսի էլեկտրակայան, որոնցից մեկը կդառնա աշխարհում խոշորագույնը։ Այն կկարողանա վերամշակել օրական 5000 տոննա աղբ։ Խոշորագույն էլեկտրակայանը կկարողանա միայնակ վերամշակել քաղաքի բոլոր թափոնների 1/3-ը։ Ծրագրվում է, որ այն կգործարկվի 2018 թվականին, իսկ շինարարությունը կսկսվի 2016 թվականի վերջին։
2018 թվականին երեք նոր էլեկտրակայանները, որոնք կաշխատեն աղբի այրման հաշվին, կարող են օրական վերամշակել 10.3 հազար տոննա թափոն։









































