Պակիստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել 49 մարդ: Այս մասին երկուշաբթի հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Պակիստանի արտակարգ իրավիճակների հարցերով ազգային վարչությանը (NDMA):
Հորդառատ անձրևները սկսվել են անցած շաբաթվա կեսին Բելուջիստան նահանգում, հետո տարածվել են այլ տարածքներում՝ դեպի երկրի խորքերը:
Բելուջիստանում 18 մարդ է մահացել, Փենջաբ նահանգում՝ 10, Դաշնային կառավարվող ցեղային տարածքներում՝ 15, Հայբեր-Պահթունհվա նահանգում՝ 6:
Տուժել է ընդհանուր թվով 80 մարդ, քանդվել է 75 տնային տնտեսություն:









































