Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆրանսիացի հարձակվողն իր վնասվածքը ստացել էր Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ հանդիպման (0:1) ընթացքում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 25 հանդիպման և դարձել 23 գոլի հեղինակ:
Նշենք նաև, որ «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև կայանալիք հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին, Երևանի ժամանակով 22:30-ին:











































