Ինչպես իր վերջին հարցազրույցում խոստովանել է 58-ամյա Մելանի Գրիֆիտը, նա դեռ չի կորցրել երջանիկ կյանք կառուցելու հույսը, հայտնում է 7days.ru-ն: 2014 թվականի ամռանը դերասանուհին հայտարարել է ամուսնուց` Անտոնիո Բանդերասից բաժանվելու մտադրության մասին, ում հետ ապրել է 18 տարի:
«Իմ առջև բացվեց մի ամբողջ աշխարհ: Ես հաճույք եմ ստանում յուրաքանչյուր պահից: Ես հիմա նոր կյանք ունեմ, և ես զգում եմ, որ հնարավորություն եմ ստացել ամեն ինչ նորից սկսելու»,-պատմել է Մելանին:
Իրականում Մելանին հազվագյուտ օպտիմիստ է: Նա արդեն հասցրել է ամուսնացած լինել 4 անգամ և արդեն պատրաստ է նոր ամուսնության: Իսկ ի՞նչ արքայազն է ուզում նա:
«Ես դեռ լավ չգիտեմ: Կպատմեմ, երբ մտածեմ: Մի բան հաստատ եմ որոշել. նա պետք է կարողանա կյանից հաճույք ստանալ: Դա պետք է լինի ոչ եսասեր` խորասուզված իր և իր խնդիրների մեջ, այլ բաց մարդ, ընդունակ ուրախանալու ամեն մանրուքից»,- բացատրել է դերասանուհին:









































