Թուրքական Քիլիս գավառի տարածքում ընկել են Սիրիայից արձակված երկու հրթիռային արկեր՝ հայտնում է Milliyet-ը:
Հաղորդվում է, որ արկերն ընկել են ոստիկանական վարչության և զինվորական զորամասի միջև ընկած տարածքում: Հրթիռը, որը ընկել է զորամասի վրա, չի պայթել, սակայն վնասել է շենքը:
Դեպքի հետևանքով տուժածներ չկան: Քաղաքացիները տարհանվել են դեպքի վայրից, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Տեղում աշխատում են սակրավորները:









































