Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն մարտի 14-18-ին գտնվելու է ԱՄՆ-ում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Նրա խոսքերով՝ պլանավորված է, որ Ջանելիձեն հանդիպումներ է ունենալու ԱՄՆ օրենսդիր ու գործադիր իշխանությունների հետ։
Ջանելիձեն մասնավորապես հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ Ջանելիձեն հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ Կոնգրեսում, և հատկապես Սենատում։
Ջանելիձեն այցելելու է ամերիկյան մի շարք հետազոտական կենտրոններ ու ելույթ է ունենալու Ատլանտյան խորհրդում։









































