Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Բաքվում ելույթ ունենալով «Դեպի բազմաբևեռ աշխարհ» 4-րդ գլոբալ ֆորումում, կարևորել է Վրաստանի նշանակությունը որպես Եվրոպան ու Ասիան միմյանց կապող երկրի:
«Վրաստանը 8 երկրի ապահովում է դեպի ծով ելքով։ Վրաստանի նավահանգիստների հիմնական նշանակություններից մեկը Ասիա-Կովկաս-Եվրոպա միջանցքի ստեղծումն է։ Բաթումի, Փոթիի ու Կուլևիի նավահանգիստները տեղի ու օտար գործընկերներին առաջարկում են տարատեսակ ծառայություններ։
Անակլիայում խորջրյա նավահանգիստ կառուցելու նախագիծը մոտ ապագայում կընդլայնի Եվրոպայի ու Ասիայի միջև ազատ առևտրի հնարավորությունները։ Իսկ դա կնպաստի տարանցիկ ու լոգիստիկ պոտենցիալի զարգացմանը»։
Մարգվելաշվիլին կարևորել է նաև Մետաքսի ճանապարհի վերականգնումը, որը Չինաստանը կապելու է Եվրոպայի երկրների հետ, ինչպես նաև ամրապնդելու է Ասիայի ու Ադրիկայի համագործակցությունը։











































