Օրեր առաջ «Մալաթիա» տոնավաճառի առևտրականները բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով իջեցնել տաղավարների վարձավճարները:
«Հայաստանի տոնավաճառներ» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մանրամասնում է՝ խնդիրը ոչ միայն առկա է «Մալաթիա» տոնավաճառում, այլ վերաբերում է գրեթե բոլոր տոնավաճառներին:
Տիգրան Հովհաննիսյանը մանրամասնում է՝ շրջանառության 1.5 տոկոսին ավելացվում են նաև տոնավաճառների կողմից տրամադրվող որոշ ծառայություններ, որոնց գինը, կատարման որակը կամ կատարումն առհասարակ մեծ հարցականի տակ է:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը խնդրի լուծումը տեսնում է տոնավաճառների և առևտրականների միջև կնքված պայմանագրերի վերանայման և վերակնքման մեջ:
Մակարյանը տեղեկացրեց՝ Գործատուների հանրապետական միության և էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ քննարկումների և բանակցությունների ճանապարհով հնարավորին ձեռնտու լուծումներ առաջարկել թե՛ առևտրականներին և թե՛ տոնավաճառների սեփականատերերին: