Կինոյի և թատրոնի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին, ամենայն հավանականությամբ, հիվանդանոցից դուրս չեն գրի մինչև շաբաթվա վերջ: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
«(Ջիգարխանյանին) դուրս գրելը դեռ շուտ է»,- մարտի 9-ին ասել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բժիշկները կարող են Ջիգարխանյանին հիվանդանոցից դուրս գրել հինգշաբթի՝ մարտի 10-ին:









































