Tuesday, 21 05 2024
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը
19:20
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ
19:10
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասը գնահատվում է 1 մլրդ եվրո
19:00
Չինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում

Արտաշատի «TV» սթրիփ-ակումբում եղբայրներին ծեծի են ենթարկել և մեղադրել խուլիգանության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն և Էդգար Պետրոսյանների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության  դատարանում Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ:

31-ամյա Էդգարին և 25-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար: Դեպքը տեղի է ունեցել Արտաշատի «TV» ժամանցի ակումբում:

Ըստ դատական ակտի՝  ընդհանուր իրավասության դատարանում Էդգարն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե քրոջ ծննդյան օրվա նախօրեին՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին, երաժշտական կենտրոն վերցնելու համար պատահական տաքսիով Երևանից մեկնել է Արտաշատ:

Ճանապարհին իրեն զանգել է կրտսեր եղբայրը՝ Արմենը, և հայտնել է, թե ընկերուհու հետ գտնվում է ծանոթուհի Մարինեի տանը: Իրեն էլ առաջարկել է այցելել:

Ինքը նույն տաքսիով գնացել է Մարինեի տուն: Տաքսու վարորդն էլ է իր հետ այնտեղ գտնվել: Հաց են կերել: Ինքն ու տաքսու վարորդը ոգելից խմիչք չեն օգտագործել:

Այնուհետև եղբոր առաջարկով գնացել են Արտաշատի «TV» գիշերային սթրիփ ակումբ՝ զվարճանալու:

Ակումբում տեղավորվել են սեղաններից մեկի շուրջ, սուրճ ու գարեջուր են պատվիրել:

Քիչ անց իր հեռախոսին զանգ է եկել, ակումբում աղմուկի պատճառով ինքը դուրս է եկել, որ խոսի: Երբ վերադարձել է, տեսել է, որ իր ընկերախումբը ուրիշ սեղանի շուրջ է նստած:

Տեղափոխության պատճառն ինքը չի պարզել: Երաժշտության ձայնն այնքան բարձր է եղել, որ միայն գոռալով էր հնարավոր որևէ բան խոսել:

Իր սեղանակիցները սկսել են պարել ու զվարճանալ: Տեսագրությունների մեջ երևում է, որ իր սեղանակիցներից որևէ մեկի ձեռքին պարելու ընթացքում գարեջրի շիշ կամ ծխախոտ չի եղել, նրանցից ոչ ոք վիրավորական ժեստ կամ արտառոց շարժում չի արել, չի մերկացել:  Ինքը միայնակ նստած է եղել սեղանի շուրջ, տեսել է, որ պարահրապարակում իրարանցում սկսվեց. անվտանգության աշխատողներն ու նրանց ընկերները քաշքշել ու հարվածել են իր եղբորը: Որ եղբորն են խփում, ինքը մի քիչ ուշացումով է նկատել՝ ակումբի թարթող լույսերի պատճառով: Ինքը մոտեցել է, որ կրքերը հանդարտեցնի ու հասկանա, թե եղբորն ինչու են հարվածում:

Բարձր երաժշտության պատճառով  ինքը գոռալով է հարցրել, իրեն նույնպես սկսել են հարվածել: Իր մոտ տպավորություն է առաջացել, թե ակումբի անվտանգության աշխատողներն ու նրանց ընկերները իրար հետ մրցել են՝ իրեն հարվածներ հասցնելու քանակով, դրանով նրանք հաճոյացել են միմյանց:

Նրանք ծեծելով իրենց դուրս են բերել ակումբից, գցել են գետնին, երկու խմբով շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել իրեն ու եղբորը: Վերջինս նույնիսկ ուշաթափվել է, ու նրան այդ վիճակում ևս շարունակել են հարվածել:

Ինքը, դա նկատելով, մի կերպ դուրս է պրծել, ընկել է եղբոր վրա, իր մարմնով ծածկել է նրան, որ պաշտպանի: Նախկինում դատված լինելու հանգամանքը կաշկանդել է իրեն նույնիսկ ինքնապաշտպանության դիմելու հարցում:

Իրենց ծեծողները հարվածներ են հասցրել նաև տաքսու վարորդին: Իսկ երբ վերջինս ու եղբոր և նրա ընկերուհու հետ նստել է մեքենա ու փորձել է փախչել, հարձակվել են, հարվածներ են հասցրել ու վնասել են նաև տաքսի մեքենան:

Այնուհետև հետապնդել են իրենց տաքսուն, ճանապարհին բռնել են իրենց ու նորից ծեծել են:

Առավոտյան եղբայրը հաղորդում է տվել ոստիկանության բաժնում: Մի քանի ամիս իրենք որևէ տեղեկություն չեն ստացել գործի ընթացքի մասին, չեն պատկերացրել, որ իրենք՝ ծեծի ենթարկվելով հանդերձ, կարող են հայտնվել մեղադրյալի կարգավիճակում:

Ինքն ու եղբայրը մեկնել են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց որոշ ժամանակ անց իմանալով, որ իրենց նկատմամբ հետախուզում է հայտարարված այս դեպքի հետ կապված, իրենք վերադարձել են Հայաստան ու ներկայացել են կամովին:

Արմեն Պետրոսյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրն ընկերուհու հետ գտնվել է ծանոթուհի Մարինեի տանը, հաց են կերել, ինքը մեկ-երկու բաժակ ոգելից է օգտագործել: Իր հրավերով Մարինեի տուն են եկել նաև իր եղբայրն ու նրան Արտաշատ բերած տաքսու վարորդը:

Բոլորը միասին գնացել են Արտաշատի «TV» ակումբ՝ զվարճանալու:

Նստել են սեղանի շուրջ, սուրճ ու երեք շիշ գարեջուր են պատվիրել: Եղբայրն ու տաքսու վարորդը ալկոհոլ չեն օգտագործել:

Մարինեի ձեռքը պատահաբար դիպել է գարեջրի շշին, գարեջուրը թափվել է սեղանին ու գետնին: Մարինեն անձեռոցիկներ է լցրել թափված գարեջրի վրա, սրբել է, ապա թաց անձեռոցիկները լցրել է մոխրամանի մեջ:

Տեսնելով, որ մատուցողուհին չի մոտենում՝ Մարինեն կանչել է նրան, որ մոխրամանը փոխի:

Մատուցողուհին հրաժարվել է՝ ասելով. «Դու ո՞վ ես, որ ես քո դեմի մոխրամանը փոխեմ»:

Մարինեն դրանից զայրացել, մոխրամանի պարունակությունը լցրել է հատակին ու ասել է. «Չես փոխում, ուրեմն կավլես»:

Դրա պատճառով վիճաբանություն է առաջացել Մարինեի ու մատուցողուհու միջև: Ինքը փորձել է հանդարտեցնել Մարինեին, իսկ մատուցողուհին գնացել-հետ է եկել, իրենց հաշիվը դրել է սեղանին ու պահանջել է հաշիվը փակել:

Իրենք նոր էին ակումբ եկել, մտադրություն չունեին դուրս գալու, բայց իրավիճակը չսրելու համար ինքը վճարել է:

Մարինեն մատուցողուհու վարքագծից ավելի է վրդովվել, նա նորից վիճել է նրա հետ, ապա գնացել-հետ է եկել ու ասել է, որ իրենց սեղանը փոխում են:

Քիչ անց իրենց են մոտեցել ակումբի անվտանգության աշխատողներ ներկայացած Գարիկն ու Արմենը, Մարինեին հարցրել են՝ ի՞նչ է պատահել:

Մարինեն պատմել է, իրենք տեղափոխվել ու նստել են մի ուրիշ սեղանի մոտ:

Դրանից հետո ինքը, իր ընկերուհին ու Մարինեն ակումբի պարահրապարակում պարել են: Իրենք պարելու ընթացքում որևէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չեն մտել, գարեջրի շշով կամ ծխախոտով չեն պարել, ոչ մի անվայել բան չեն արել:

Երբ ինքը մի պահ դադարեցրել է պարը, մոտեցել է անվտանգության աշխատող Արմենն ու ինչ-որ արտահայտություն է արել, ինքը չի լսել՝ նա ինչ ասաց:

Հանկարծ լրիվ անսպասելիորեն այդ Արմենը երկու ձեռքով իրեն հրել է: Անակնկալի գալով՝ ինքն էլ նրան է հրել: Նա բռնել է իր հագուստից, միասին ընկել են մոտակա բազմոցին: Նա մի քանի անգամ իրեն հարվածել է, գցել է հատակին՝ սեղանի տակ:

Իր ընկերուհին ու մյուսները իրեն ծեծող Արմենին կարողացել են քաշել իր վրայից, ինքը փորձել է ոտքի կանգնել: Մինչ ինքը փորձել է ուշքի գալ կատարվածից, անվտանգության նախկին աշխատող Արմենը նորից հարձակվել է իր վրա, տապալել է գետնին:  Բազմաթիվ հարվածներ է ինքը զգացել իր մարմնին:

Շարունակելով իրեն հարվածել՝ քարշ տալով դուրս են բերել ակումբից: Ինքը պահանջել է, որ ասեն, թե ինչու են ծեծում: Նկատել է, որ եղբորն էլ են հարվածելով դուրս բերում:

Իրենց շարունակել են ծեծել դրսում: Իրենք փորձել են դուրս պրծնել, բայց չեն կարողացել: Ինքը կորցրել է գիտակցությունը:

Ուշքի է եկել մեքենայի մեջ: Որպեսզի մայրն իրեն այդ վիճակում չտեսնի, որոշել է գնալ Երևան: Նկատել է, որ իր իրերը՝ մատանին, հեռախոսը և 150 հազար դրամը չկան:

Իրենք այդ պատճառով վերադարձել են ակումբի մոտ: Տեսել են, որ այնտեղ դեռ հավաքված մարդիկ կան: Մեքենայից չեն իջել, լուսամուտից ասել են, որ իր իրերը կորել են: Բայց տեսնելով, որ հավաքվածներն ագրեսիվ կերպով մոտենում են մեքենային, իրենք հեռացել են:

Հետագայում հեռախոսն ու մատանին վերադարձրել են իրեն, իսկ դրամապանակն ու գումարը չեն վերադարձրել:

Մեքենայով հեռանալու ժամանակ իրենց հետապնդել են, փակել են իրենց ճանապարհը, իջեցրել են մեքենայից ու դարձյալ ծեծել են: Ինքը շոկի մեջ է եղել, չի հիշում՝ ինչպես է փախել ու հասել տուն:

Ինքն է ոստիկանությունում հաղորդում տվել: Տևական ժամանակ որևէ տեղեկություն չեն ունեցել, ինքն ու եղբայրը մեկնել են Ռուսաստան: Վերադարձել են՝ իմանալով, որ հետախուզման մեջ են Հայաստանում՝ այս գործի հետ կապված:

Ինքն այդպես էլ չի հասկացել, թե անվտանգության նախկին աշխատող Արմենն ինչու է իր նկատմամբ այդպես ագրեսիվ եղել ու ընկերների հետ այդպես ծեծել իրեն: Հետագայում, երբ այդ Արմենն ու նրա ընկերները դատապարտվել են այս գործով, ինքը հարցրել է իր վրա հարձակվելու, իրեն ու եղբորը ծեծելու պատճառը: Նա, իրեն մեղավոր զգալով, ասել է. «Ախպեր ջան, խմած եմ եղել…»:

Այս գործով նախկինում դատապարտվել են չորս հոգի՝ անվտանգության նախկին աշխատող Արմենն ու երկու երիտասարդներ, ինչպես նաև Մարինեն, ում վիճաբանությունը մատուցողուհու հետ սկիզբ է դրել Պետրոսյան եղբայրների ծեծին:

Դատարանում հետազոտվել է Մարինեի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա հայտնել է, թե ինքը նախկինում եղել էր «TV» ակումբում: Այդ ակումբը «նախատեսված էր որպես պարային ու ստրիպ ակումբ, որտեղ հաճախորդները գալիս են պարելու, զվարճանալու համար: Ակումբի կողմից ներքնազգեստներով պարում են աղջիկներ՝ նրանք պարում են հաճախորդների հետ ու զվարճացնում են նրանց…»:

Մարինեն ընդունել է, որ այդ օրը մի քիչ ալկոհոլ էր օգտագործել, ինքը ալկոհոլի ազդեցության տակ դյուրագրգիռ ու շուտ բռնկվող է դառնում:

Մարինեն նաև ասել է. «Ես նույնիսկ խոսքեր չեմ գտնում պարզաբանելու՝ ինչ ասել է՝ անվայել շարժումներով պարել: Չէ՞ որ մենք գնացել էինք պարային ակումբ, որտեղ կիսամերկ աղջիկներ են պարել ակումբի կողմից: Ի՞նչ է նշանակում գիշերային ակումբում անվայել պարել: Ես ընդամենը պարել եմ ակտիվ պարային շարժումներով, չգիտեմ, թե ինչով եմ աչքի ընկել, քանի որ բոլորն էլ նման կերպ էին պարում: Իսկ եթե հաճախորդների ուշադրությունը գրավել եմ, ապա մտածում եմ՝ լավ իմաստով: Եթե ինչ-որ բան այնպես չի եղել, ապա ինչո՞ւ ախրաննիկները ինձ այդ մասին չեն նախազգուշացրել…»:

Ընդհանուր իրավասության դատարանը Պետրոսյան եղբայրների մասով գործը քննելով՝ եկել է եզրակացության, որ նրանց մեղսագրված արարքը գործի նյութերով ապացուցված չէ:

Էդգար և Արմեն Պետրոսյանների նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, նրանք ճանաչվել են անպարտ և արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով:

Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում