Friday, 19 06 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը

ԲՀԿ-ականների մի մասը կլքի կուսակցությունը. նրանք կորցրել են հավատը ԲՀԿ պայծառ ապագայի նկատմամբ

ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը չի թաքցնում, որ ինքը մտադիր է դուրս գալ ԲՀԿ-ից: Նա կուսակցության նախագահի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ դրա մասին կհայտարարի մարտի 8-ի տոներից հետո: Բաբայանը մեկն է, ԲՀԿ խմբակցության անդամ այն պատգամավորներից, ովքեր համարում էին, որ ԲՀԿ-ն պետք է բանակցություններ սկսեր ՀՀԿ-ի հետ իշխանական կոալիցիայում տեղ ունենալու համար: Սակայն ԲՀԿ-ում հաղթեց կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշումը, ով համարում է, որ ԲՀԿ-ն առնվազն մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ պետք է շարունակի հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, և կախված ընտրությունների արդյունքներից՝ պետք է որոշի իր տեղը քաղաքական դաշտում:

Վահան Բաբայանը միակը չէ ԲՀԿ-ում, որ մեղադրում է կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին սխալ քաղաքական որոշում կայացնելու համար: Կուսակցության տարածքային կառույցների հետ սշխատանքի գծով պատասխանատու Աբրահամ Մանուկյանը ևս անթաքույց աշխատում է կուսակցության նախագահի դեմ: Նա իր համախոհների հետ ժողովներ է կազմակերպում և հայտարարում, որ Զոհրաբյանը «պաթոլոգիկ ընդդիմադիր է» և կուսակցությունը տանում է կործանման:

Մանուկյանը թեև ընդդիմադիր չէ, բայց ցանկանում էր ԲՀԿ-ում իշխանափոխություն անել և Նաիրա Զոհրաբյանին փոխարինել այլ անձով՝ վստահեցնելով, որ ինքը կուսակցության նախագահի աթոռի վրա աչք չունի, և իր միակ նպատակն այն է, որ կուսակցությունը ղեկավարի մի մարդ, ով կկարողանա լեզու գտնել իշխանությունների հետ և ապահովել ԲՀԿ-ի ապահով ներկայացվածությունը իշխանության համակարգում: Բայց համոզվելով, որ իրեն չի հաջողվում ԲՀԿ-ում իշխանափոխություն անել, որոշել է ԲՀԿ-ից մի մեծ կտոր պոկել: Նա տարբեր առիթներով հայտարարում է, որ դուրս չի գալիս ԲՀԿ-ից միայն այն պատճառով, որովհետև զբաղված է դժգոհներին կազմակերպելով, որպեսզի խմբովի դուրս գան կուսակցությունից:

ԲՀԿ-ն լքողների մտահոգությունը պայմանավորված է այլ հանգամանքով ևս: Նրանք մտածում են, որ ԲՀԿ-ին չի հաջողվելու ընդդիմադիրի կարգավիճակով հայտնվել խորհրդարանում, և եթե իրենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ոչ մի հնարավորություն չունեն կրկին պատգամավոր լինելու, ինչ իմաստ ունի մեկ տարի անիմաստ մնալ ԲՀԿ-ում: Այս մարդիկ իրենց բարձրաձայն արվող վերլուծություններում չեն էլ թաքցնում, որ 2007 և 2012թթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն կարողացել է շահել հանրության վստահությունը բացառապես Ծառուկյանի փողի և անձնական ազդեցության շնորհիվ: Ծառուկյանը մինչև ընտրությունները բարեգործության անվան տակ փող էր բաժանում, ընտրությունների ժամանակ փող էր բաժանում և միաժամանակ խոստանում էր, որ ԲՀԿ-ի իշխանության գալու դեպքում մարդկանց կյանքում էական փոփոխություններ կլինեն: Հիմա ԲՀԿ-ն մարդկանց փող չի բաժանում և ընտրությունների ժամանակ էլ դժվար թե բաժանի, հասարակությունն էլ չի հավատում, որ ԲՀԿ-ն կարող է հաղթել ՀՀԿ-ին և իրենց կյանքում ինչ-որ բան փոխել:

Վահան Բաբայանը, թերևս, մտածում է, որ որքան շուտ խզի կապերը ԲՀԿ-ի հետ, այնքան ավելի շուտ կկարողանա նոր հարաբերություններ ստեղծել և նոր կուսակցություն գտնել, որի միջոցով կկարողանա հայտնվել հաջորդ խորհրդարանում: Բաբայանը արդեն 7 կուսակցության անդամ է եղել՝ «Հանրապետության», «Նոր ժամանակների», ՔԴՄ, Երիտասարդական կուսակցության, ՄԻԱԿ-ի, Հայաստանի առաջադիմական կուսակցության և ԲՀԿ-ի: Ըստ որոշ տեղեկությունների՝ Բաբայանը կարող է անդամագրվել Արա Աբրահամյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանը, իսկ եթե Աբրահամյանը կուսակցություն չստեղծի, կարող է փորձել գտնել այլ գործընկերներ: Բաբայանը դեմ չի լինի, եթե իրեն պաշտոն տային պետական կառավարման համակարգում, և ինքը անհատապես մաս կազմեր իշխանական կոալիցիային: Չնայած չի բացառվում, որ նա փորձի իր տեղը գտնել պետական կառավարման համակարգում:

Աբրահամ Մանուկյանը ևս ԲՀԿ-ի հետ այլևս քաղաքական ապագա չի տեսնում: Մանուկյանը հասկանում է, որ առավելագույնը, ինչ կարելի էր ստանալ ԲՀԿ-ից՝ այն կլիներ, եթե այս մեկ տարին ԲՀԿ-ն միանար իշխանական կոալիցիային, և ինքը դրանից ինչ-որ օգուտ ստանար: Նա համոզված է, որ մեկ տարի հետո ԲՀԿ-ն գնալու է պատմության գիրկը, իսկ ինքը որպես ավելի հաշվենկատ գործիչ պետք է փորձի ամեն ինչ անել, որ ավելի շուտ հրաժեշտ տա այդ կուսակցությանը:

Չնայած դրան ԲՀԿ-ում բոլորը չէ, որ այդպես են հաշվում: ԲՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ խորհրդարանում տեղերի պակասելու արդյունքում այլ կուսակցություններում ներքին մրցակցությունը այնքան է մեծացել, որ իրենք չեն կարողանալու որևէ այլ կուսակցությունում տեղավորվել: Քաղաքական արևի տակ տեղը պահելու միակ ձևը ԲՀԿ-ում մնալն ու պայքարելն է: Եթե անգամ հաջողության հասնելու հավանականությունը այս դեպքում փոքր է, սակայն այնուամենայնիվ կա: Մինչդեռ ԲՀԿ-ից դուրս գալու դեպքում քաղաքական թոշակառուի կարգավիճակը երաշխավորված է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում