Tuesday, 21 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

«Հարավկովկասյան երկաթուղիներում» ստուգումներ են. իրավապահները փորձում են պարզել յուրացված $120 հազարի ճակատագիրը

Վերջերս «Առաջին լրատվական»-ը անդրադարձել էր Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղիների» վիճակին, մասնավորապես այն խնդրին, թե ինչպես են ընկերության ներդրումային միջոցները, որոնք պետք է ուղղվեն ընկերության ենթակառուցվածքների բարելավմանը, յուրացվում։

Մենք անդրադարձել էինք տարիներ առաջ ընկերության անվան ռեբրեդինգի պատմությանը, որի համար շուրջ 120 հազար ԱՄՆ դոլար էր յուրացվել։ Մասնավորապես, տարիներ առաջ նախատեսված էր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության անվան մեջ փոփոխություն կատարել և պարտադիր ներդնել Հայաստան բառը։ Դրա հետ կապված, անգամ 2010 թվականին ընկերության ղեկավարների՝ դեռևս նախկին տնօրեն Սերգեյ Շայդուլինի օրոք ասուլիս հրավիրվեց, հայտարարվեց, որ ընկերությունում սկսվելու է ռեբրենդինգ, որի շրջանակում մշակվելու է ընկերության նոր բրենդի անունը։ Ռեբրենդինգի հիմնական նպատակը Հայաստանի առաջատար տրանսպորտային ընկերության ազգային բրենդ ստեղծելն էր, և ընկերությունը պետք է դառնար ազգային փոխադրող։ Այդ նպատակով վարձակալվել էր մոսկովյան հեղինակավոր բրենդինգային ընկերություն, որին վճարվել էր մոտ 120 հազար ԱՄՆ դոլար։ Մասնավորապես, նախկին տնօրեն Շայդուլինը համարում էր, որ ռեբրենդինգը կնպաստի հայկական երկաթուղիների ինտեգրմանը միջազգային կառույցներին։

Բրենդինգային ընկերությունը որոշակի աշխատանք կատարել էր բրենդի ստեղծման գործում և մնում էր ներդնել այդ բրենդը։ Սակայն այդ ժամանակահատվածը համընկավ Սերգեյ Շայդուլինին Վիկտոր Ռեբեցով փոխարինելու հետ։ Արդյունքում այդ նախագիծը, որի վրա ընկերության ներդրումային միջոցներից ծախսվել էր 120 հազար ԱՄՆ դոլար, որն իրականում պետք է ուղղվեր ընկերության ենթակառուցվածքների վերազինմանը, մոռացվեց։ Եվ սա այն դեպքում, երբ ազգային բրենդ, ազգային տարրերով բրենդ ստեղծելու և կիրառելու վերաբերյալ կար «Հարավկովկասյան երկաթուղիների» տնօրենների խորհրդի հանձնարարականը, սակայն Վիկտոր Ռեբեցը անձնական դրդապատճառներով անտեսեց այն և այդպես էլ որևէ բացատրություն չներկայացրեց, թե ինչու փոշիացվեց 120 հազար դոլարը։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մեր այս հրապարակումից հետո իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, ակտիվորեն սկսել են հետաքրքրվել ընկերության ֆինանսական հոսքերով և մոտ 10 օր առաջ ընկերությունում ստուգումներ էին իրականացվում։ Առաջիկայում պարզ կլինեն ստուգումների արդյունքները, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, այնքան էլ մխիթարական չեն տնօրինության համար։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության խոսնակ Վարդան Ալոյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խնդրի վերաբերյալ նախ ասաց, որ «ստուգումների մասին առաջին անգամ մեզանից է լսում», ապա մեր ճշտող հարցին՝ թե այսինքն հերքո՞ւմ է, որ ընկերությունում ստուգումներ են ֆինանսական հոսքերի հետ կապված, խոսնակը պատասխանեց. «Ես չեմ հերքում, պարզապես ես ինֆորմացիա չունեմ»: Ապա խոսնակը խոստացավ աշխատանքային օրերին հավելյալ տեղեկություններ տրամադրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում