Մարտի 8-ին կարիքավոր տասնյակ ընտանիքների և միայնակ մեծահասակների համար «Արմենիան լայթ» թարգմանաբար՝ «Հայկական լույս» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր շքեղ տոնական ճաշկերույթ։
Էջմիածնում ու հարակից գյուղերում և բնակավայրերում բնակվող տասնյակ մեծահասակներ մեկտեղվել են իր տեսակի մեջ այս բացառիկ հաստատության ճաշարանում՝ օրվա տոնի առթիվ, հատուկ իրենց համար պատրաստված տոնական կերակուրները վայելելու:
Տոնական սուրճն ու անուշեղենը կարելի է վայելել զրույցի շուրջ: Բոլորն անխտիր երախտապարտ են անակնկալ նվերների ու շնորհավորանքների համար:
Շաբաթը երկու անգամ «Լայթ հաուս»-ի լի սեղաններով դռներն այս մարդկանց առջև բաց են։
Տոնը սրտում կանայք հեռանում են, սպասելով Ապրիլի յոթին։ Ինչպես իրենք են կատակում՝ մեկ էլ մեկ ամիս անց կիմանան ամսի քանիսն է: