Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «արքայական ակումբ»-ին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստների ստացած բազմաթիվ վնասվածքներին:
«Ակնհայտ է, որ ինչ-որ բան սխալ է արվել: Մկանային 22 վնասվածք մրցաշրջանի մեկնարկից մինչ այժմ. նորմալ երևույթ չէ «Ռեալ»-ի համար: Յուրաքանչյուրը պետք է հետևություն անի, բայց կարծում եմ, որ դա անթույլատրելի է «Ռեալ»-ի կարգի ակումբում:
Ինչ վերաբերում է «Ռեալ»-ի արդյունքներին, ապա պետք է վերլուծել սխալներն ու լուծումներ գտնել: Միասին նրանք կարող են ամեն ինչ շտկել»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































