«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերքել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո միլանյան ակումբից իր հեռանալու մասին շրջանառվող լուրերը:
«Ես «Ինտեր»-ի մարզիչն եմ և կշարունակեմ աշխատել այստեղ առաջիկա մրցաշրջանում: Երկար ժամանակ առաջատար էինք մրցաշարային աղյուսակում, այնուհետև խնդիրներ սկսվեցին: Ինչևիցե, «Ինտեր»-ը շարունակում է մնալ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին 5-յակում:
Տեսնենք, թե ինչ տեղի կունենա հետո: Մենք դեռ հնարավորություն ունենք մրցաշրջանն ավարտել առաջին եռյակում՝ կատարելով մեր առջև դրված խնդիրը»,- Football Italia-ն մեջբերում է Մանչինիի խոսքերը:







































