Saturday, 13 06 2026
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում

Մարտի 8-ի երեսն ու խորքը

Առաջիկա օրերին ամենահաճախ հանդիպող արտահայտություններից մեկը լինելու է «կանանց միամսյակը», որը Հայաստանում «պաշտոնապես» սկսում է Մարտի 8-ով և շարունակվում մինչև Ապրիլի 7: Մարտի 8-ն ու Ապրիլի 7-ը Հայաստանի անկախ պետականության ընթացքի, նորագույն պատմության, ըստ էության, խտացված խորհրդանիշներն են: Ըստ էության, կարող ենք ասել, որ սկսվում է Հայաստանի «նորագույն պատմության ախտորոշման» միամսյակը:

Նորանկախ Հայաստանում որոշում կայացվեց հրաժարվել Մարտի 8-ից, քանի որ այն «կարմիր» տոն էր՝ իր թե՛ պատմությամբ, թե՛ գաղափարախոսությամբ: Համենայնդեպս, այդպիսին էր հանրային ընկալումը, իսկ անկախ պետականության ձևավորումը ենթադրում է ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլ նաև հասարակական-հոգեբանական խորհրդանիշների անկախացում:

Եվ այս իմաստով Հայաստանում կանանց տոն հռչակվեց Ապրիլ 7-ը, որը հայաստանյան, հայկական ծագումով տոն էր, հետևաբար բացի կանանց հանդեպ ուշադրության առիթից, հանդիսանում էր նաև նորանկախ պետության խորհրդանիշ: Սակայն Ապրիլի 7-ը կարճ կյանք ունեցավ, և վերստին առաջնային պլան եկավ Մարտի 8-ը, բայց ոչ թե որովհետև այդպես ուզեց հասարակությունը, այլ որովհետև «էլիտան» ուզեց խաղալ հասարակությանը հաճոյանալու էժանագին հնարքներով: Եվ սա վերաբերում էր ոչ միայն Մարտի 8-ին, այլ ընդհանրապես վարվող պետական քաղաքականությանը:

Եվ այսօր առավել քան երբևէ մենք ականատես ենք այն իրողությանը, որ նորանկախ Հայաստանը իր անկախության 25 տարիների ընթացքում ավելի շատ ԽՍՀՄ-ին է մոտեցել, քան հեռացել է այդ կայսրությունից և ձևավորվել որպես անկախ, ինքնիշխան ու մրցունակ պետություն:

Սա, իհարկե, նորագույն պատմության ընդհանրացման մի փոքրիկ փորձ է, որն անկասկած չի հավակնում լինել այդ պատմության լիարժեք ախտորոշում, սակայն, անշուշտ, հանդիսանում է դրա ընթացքը ակամա բնորոշող խոսուն դրվագներից մեկը:

Կանայք, բնականաբար, այստեղ կապ չունեն, նրանք արժանի են ուշադրության, սիրո, հարգանքի և մեծարանքի ամբողջ տարին: Առավել ևս, որ «կանանց միամսյակը» այս տեսանկյունից լիովին հակառակն է, և առերևույթ մեծարվելով՝ խորքային առումով կանայք դրա հետևանքով հայտնվում են որոշակիորեն հետ մղված դիրքում:

Սակայն առերևույթի և խորքայինի նրբերանգային տարբերությունները գիտակցում և դրա հետևանքով կարծրատիպային ընկալումները հաղթահարում են իրավագիտակից հասարակությունները, որտեղ խնդիրներն ու երևույթները ենթարկվում են ռացիոնալ դիտարկման, ոչ թե զգայական շահարկումների, որոնց միջոցով միանգամայն ռացիոնալ ամբողջատիրական «էլիտաները» կառավարում են հասարակություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում