«Մանչեսթեր Սիթի»-ն 80 մլն ֆունտ կծախսի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Տեղեկությունների համաձայն՝ «քաղաքայիններ»-ը հետաքրքրված են «Էվերթոն»-ի ֆուտբոլիստ Ջոն Սթոունզի և «Ատլետիկ»-ի ներկայացուցիչ Էմերիկ Լապորտի ծառայություններով:
Հավելենք, որ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղերում Մանուել Պելեգրինիի սաները 31 գոլ են բաց թողել:








































