Քանի դեռ Մադոննայի և բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի 15-ամյա որդի Ռոքոն չի կողմնորոշվել իր ապրելու վայրի հարցում, իսկ նրա ծնոդները ընդհանուր լեզու չեն գտել, հուսահատված մայրը որոշել է կեղտոտ խաղեր խաղալ: «Մադոննան հուսահատված է: Նա համարում էր, որ դատավորը Ռոքոյին կկարգադրի վերադառնալ մոր մոտ, սակայն նա դա չարեց»:
Դրանից հետո Մադոննան ամեն ինչ վերցրել է իր ձեռքում: Նա մասնավոր հետախույզ է վարձել, ով պետք է հետևի և՛ Գային, և՛ Ռոքոյին, հայտնում է vipnews.com.ua-ն:










































