Բրիտանացի զբոսաշրջիկ Ադամ Բերթոնը և ֆրանսիացի Էրիկ Քսավյե Մարին ձերբակալվել են Պերուի հին Մաչու-Պիկչու քաղաք այցի ընթացքում: Mashable-ի հաղորդմամբ՝ զբոսաշրջիկները մերկ կեցվածք են ընդունել ավերակների ֆոնին բջջային հեռախոսով լուսանկարվելու համար:
Կարգը խախտողներին ոստիկանություն են տարել, նրանց անբարոյական վարքի մեղադրանք է առաջադրվել:
Պերուի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառոմները հին քաղաքի տարածքում 2014 թ, երբ համացնացում սկսել են հայտնվել մերկ զբոսաշրջիկների շատ լուսանկարներ՝ արված Մաչու-Պիկչուում:
Այդ քաղաքը 1983 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:









































