Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի ցանկանում խոսել Անգլիայի առաջնության չեմպիոնության մասին:
«Չեմ ցանկանում հիմա խոսել չեմպիոնության մասին: Գերադասում եմ մտածել առաջիկա խաղի մասին, որը պետք է հաղթենք: Կենտրոնացած են մրցակցության վրա և չենք երազում տիտղոսի մասին:
Պետք է վերլուծենք այն սխալները, որ թույլ ենք տվել «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի և «Սուոնսի Սիթի»-ի դեմ խաղերում: Իրավիճակն առաջնությունում անկանխատեսելի է, առաջատարները պարտություններ են կրել»,- Sky Sports-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:






































