Չնայած ԱՄՆ-ում մեկ շաբաթում «սև ոսկու» պաշարների զգալի աճի մասին էներգետիկայի նախարարության տվյալներին՝ նավթի գները դրական դինամիկա են ցուցաբերում՝ հայտնում է Вloomberg գործակալությունը։
WTI թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.34 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 34.88 դոլարի։ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.81 տոկոսով՝ հասնելով 37.1 դոլարի։









































