Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ երկար տարիների ընթացքում ռուսական «Նովոչերկասկ» մեծ դեսանտանավը Սևծովյան նեղուցներով անցել է Թուրքիայի առափնյա պահպանման մոտորանավակների, ռազմաօդային ուժերի ու Ստամբուլի ծովային ոստիկանության ուղեկցությամբ։
Թուրքական թերթը հայտնել է,որ ռուսական դեսանտանավը դուրս է եկել Նովոռոսիյսկի նավահանգստից և շարժվում է Սիրիայի Տարտուս նավահանգստի ուղղությամբ, ուր գտնվում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը։
Ընթացիկ տարում սա արդեն «Նովոչերկասկի» երրորդ արշավն է դեպի Սիրիա։ Նախորդ շաբաթ Սիրիա են մեկնել Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Կազան-60» և «Ալեքսանդր Տկաչենկո» բեռնանավերը։










































