Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլը վերսկսկել է մարզումները թիմի հետ: Մասնագետը նշել է, որ ուելսցի ֆուտբոլիստն առանցքային դերակատարություն ունի մադրիդյան ակումբում:
«Բեյլը մարզվել է թիմի հետ: Նա ցավեր չի զգում, այնպես որ ես գոհ եմ: Բեյլն առանցքային դերակատարություն ունի «Ռեալ»-ի համար: Ուրախ եմ, որ Գարեթը մեզ հետ է»,- Football Italia-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 21 հանդիպումների, 15 գոլ է խփել և գոլային 9 փոխանցում կատարել:











































