Ավելի քան 15 երկրներ հրապարակավ հաստատել են նավթի արդյունահանումը 2016 թվականի հունվարի մակարդակի վրա սառեցնելու իրենց պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ներկայում ավելի քան 15 երկրներ արդեն դա հրապարակայնորեն հաստատել են։ Սակայն որպեսզի այդ հրապարակային հաստատումները իսկապես արտահայտվեն պատրաստակամությամբ, անհրաժեշտ է հանդիպել (որը կարող է լինել նախարարների մակարդակով) և այդ որոշումները հաստատել»,- ասել է նախարարը։
Նավթի արդյունահանման մակարդակի սառեցման մասին որոշմանը միացել են այն երկրները, որոնք արդյունահանում են աշխարհում նավթի 73 տոկոսը։ Նույնիսկ առանց Իրանի միանալու նավթի արդյունահանման սառեցման որոշումը կլինի արդյունավետ՝ նշել է Նովակը։