Հայաստանը շարունակում է մաքսային համակարգի ընթացակարգերը համապատասխանեցնել Եվրոպական չափանիշներին: Այս մասին այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` «մաքսային օրենսդրության արդիականացումը» խորագրող գիտաժողովի ժամանակ:
Խաչատրյանի խոսքով` այդ համապատասխանեցմանը մեծապես նպաստում է եվրամիության ֆինանսավորած 1 մլն եվրո բյուջեով «Թվինինգ» խորհրդատվական ծրագիրը, որի շրջանակում եվրամիության մաքսային ծառայությունների ներկայացուցիչները համագործակցում են մեր պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ: «ՊԵԿ-ում իրականացվող «Թվինինգ» ծրագրի ընթացքը խոստումնալից է, վստահ եմ` համագործակցության մակարդակը գնալով էլ ավելի կբարձրանա, իսկ ծրագրի ավարտից հետո գործակցությունը լիտվայի ու Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների հետ կշարունակվի»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը:
Իսկ ծրագրի երկարաժամկետ խորհրդատու Վիդա Միցկիենեյի խոսքով` ծրագիրը բաղադրիչներն են օրենսդրության համապատասխանեցումը, ռիսկերի կառավարումը, հետբացթողումային հսկողությունն ու տեղեկատվական տեխնոլոգիական գործիքների բարելավումը: «Մեր ծրագրի հիմնական նպատակն է հասնել Եվրամիության եւ Հայաստանի մաքսային օրենսդրությունների մոտարկմանը եւ մաքսային գործում ներմուծել եվրոպական չափանիշներ` առեւտրի դյուրացման նպատակով»,- նշեց Միցկիենեյին:
Թվինինգ ծրագիրը տեւողությունը 2 տարի է, այն կավարտվի 2014 թվականի ամռանը:








































