Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի` «Արսենալ»-ի դեմ հանդիպման ընթացքում իր պահվածքի մասին, տեղեկացնում է Mirror.co.uk-ը:
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը հատուկ կեղծակերպում է կատարել 4-րդ պաշտոնյայի առջև:
«Դա չի հանդիսանում իմ փիլիսոփայության մի մասը: Դրանով ես չէի կարող ճնշում գործադրել մրցավարների աշխատանքի վրա:
Ես ծաղրածու չեմ, ես Լուի վան գալն եմ, մարդ եմ և մասնագետ»,- հայտարարել է Վան Գալը:



































